հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ես կարող էի այնպիսի հայտարարություն անել, որ այդ պայմաններում ևս 300 հոգի զոհվեր, դրանից ոչինչ չէր փոխվելու. Փաշինյան

Ես կարող էի այնպիսի հայտարարություն անել, որ այդ պայմաններում ևս 300 հոգի զոհվեր, դրանից ոչինչ չէր փոխվելու. Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց, թե ինչու էր հայտարարել, որ այս պահին Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ուղիղ վտանգ չի սպառնում։

«Իմ հայտարարությունը եղել է նրա մասին և մոտիվացիան եղել է այն, որ այդ մարդկանց նկատմամբ սպառնալիքները չխտացնեմ։ Ես կարող էի այնպիսի հայտարարություն անել, որ այդ պայմաններում ևս 300 հոգի զոհվեր, դրանից ոչինչ չէր փոխվելու։

Իմ խնդիրը այն չէր, որ հայտարարություն անեմ, որ 300 ավել  մարդ զոհվի։ Իմ խնդիրն էր անել հայտարարություն, որ ոչ մեկի գլխից մազ չպակասի։ Ես ուրախ եմ, որ իմ գուցե նաև հայտարարության շնորհիվ, այնուամենայնիվ,  100 հազարից ավել  մեր հայրենակից տառապանքներով եկել են,  հասել են Հայաստան»,- բազատրեց Փաշինյանը։

  • Կիսվել: