ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ էլ վախենալու․ պատգամավոր Սոֆյա Հովսեփյան

Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ էլ վախենալու․ պատգամավոր Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որը հայտարարել էր խմբակցությունից դուրս գալու մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելիներս, մամուլում լուր է տարածվել այն մասին , որ երեկ ՝ իմ հայտարարությունից հետո, Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները հսկում են իմ հայրական տունը  և իմ անվտանգությունը :

Նման բան չի եղել և որպես կանոն իմ խնդիրներին մասնակից չեմ դարձնում որևէ մեկին և չունեմ սովորություն անհանգստացնելու կամ ծանրաբեռնելու  իմ շրջապատին և ինձ սիրող ու գնահատող մարդկանց : 

Ինձ հետ ամեն ինչ կարգին է , ես ապրում եմ նույն կերպ՝ ինչպես միշտ : 
Ներողություն եմ խնդրում  զանգերի մեծ մասին  չպատասխանելու համար

Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու:

Պապս կասեր «Դավեն նստողը կուզեկուզ ման չի գա»։

  • Կիսվել: