հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Ես հիմա ռուսերենի եմ գնում. ՀՀ-ում սովորելը դարձել է «զապադլո», դրա համար էլ տղաները, բոլոր տեղերում, կորցնում են իրենց դիրքերը. Փաշինյան

Ես հիմա ռուսերենի եմ գնում. ՀՀ-ում սովորելը դարձել է «զապադլո», դրա համար էլ տղաները, բոլոր տեղերում, կորցնում են իրենց դիրքերը. Փաշինյան

Ես հիմա, օրինակ, Կառավարման ակադեմիա ռուսերենի եմ գնում, մեկը կարող է ճապոներենի գնալ, երրորդը՝ չինարենի, իսպաներենի, գերմաներենի, ի՞նչ է եղել: Ինչո՞ւ չենք առերեսվում, որ Հայաստանում երկար ժամանակ սովորելու ամոթ է եղել: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ում սովորելու ամոթ կա, որովհետև ՀՀ-ում իշխող էլիտաներին պետք է եղել, որ հնարավորինս շատ տգետ լինի երկրում, որ հնարավորինս հեշտ կառավարեն՝ քրեական ենթամշակույթի միջոցով: 

Քրեական ենթամշակույթի միջոցով, հատկապես տղաների շրջանում, սովորելը դառել է ամոթ, սովորելը դարձել է «զապադլո»: Հիմա տղաները, դրա համար, ասում եմ՝ ՀՀ-ում կորցնում են իրենց դիրքերը՝ բոլոր տեղերում, որովհետև քրեական ենթամշակույթի առաջնային ազդեցության ներքո են գտնվում»,-նշել է նա:

Փաշինյանն ընդգծել է, որ սովորել նշանակում է առաջին հերթին ազատվել կեղծիքից, որի մեջ բոլորն ապրում են:

  • Կիսվել: