հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ես համարում եմ, որ ռուսական զենքն ամենալավ զենքն է. Ալեն Սիմոնյան

Ես համարում եմ, որ ռուսական զենքն ամենալավ զենքն է. Ալեն Սիմոնյան

Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը համարում է  որ ռուսական զենքն ամենալավ զենքն է և պատերազմական օրերին Ռուսաստանի գործողությունները  մաքսիմալ դաշնակցային են եղել 

Հարցին՝ արդյո՞ք ինքը նորմալ է համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո հայտարարում է, որ ռուսական զենքը լավագույնն է ու իրեն ճիշտ չեն զեկուցել «Իսկանդերի» մասով,  Սիմոնյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ու Պուտինի անձնական հարաբերություններն ու քաղաքական գործունեությունը… «Ես նորմալ չեմ համարում, որ ես հիմա մտնեմ այդ խոսակցության մեջ:

Ես համարում եմ, որ ռուսական զենքն ամենալավ զենքն է, Ռուսաստանի գործողությունները պատերազմի ժամանակ մաքսիմալ դաշնակցային են եղել և ես համարում եմ, որ այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել, ոչ պակաս հայտնի են նաև մեր ռուս գործընկերներին»:

Անդրադառնալով  Սեյրան Օհանյանի ու մյուսների հայտարարություններին, թե ինչու իշխանությունները պատերազմի ժամանակ մարդկանց չհավաքեցին, եթե կարող էին օրինակ հանրահավաքի համար այսքան արագ հավաքել՝ Սիմոնյանն ասաց, որ բանակում չեն ունեցել մարդկանց խնդիր։

«Մենք ունեցել ենք կռվելու ու այն տեխնոլոգիաները, որ մեր դեմ օգտագործվել են, և անհավասար երկրների հետ մարտնչելու խնդիր»։

  • Կիսվել: