երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ես Ձեզանից չեմ վախենում. Տուսկը Փաշինյանին՝ կորոնավիրուսի կատակի վերաբերյալ

Ես Ձեզանից չեմ վախենում. Տուսկը Փաշինյանին՝ կորոնավիրուսի կատակի վերաբերյալ

Բրյուսել այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին հանդիպեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

Վարչապետ Փաշինյանը հարցրեց Տուսկին՝ արդյոք կորոնավիրուսով պայմնավորված արժե պաշտոնական ձեռքսեղմում իրականացնել, որին ի պտասխան Տուսկը կատակեց.

«Ես Ձեզանից չեմ վախենում և ինձ ապահով եմ զգում»:

ԵԺԿ գրասենյակում հանդիպման ժամանակ Տուսկը նշեց, որ Հայաստանի հետ իրեն ավանդական բարեկամությունն է կապում:

«Ոչ միայն Ձեզ, այլև Հայաստանի հետ մեզ ավանդական բարեկամությունն է կապում: Կարող եք հույս դնել ինձ վրա` իմ նոր պաշտոնում», - ասաց նա:

 

  • Կիսվել: