հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես չեմ կրկնի Սերժ Սարգսյանի սխալը․ թող որևէ բռնապետի մտքով չանցնի, որ կարող է իր նավթոտ քիթը խոթել մեր երկրի գործերի մեջ․ Ռուբինյան

Ես չեմ կրկնի Սերժ Սարգսյանի սխալը․ թող որևէ բռնապետի մտքով չանցնի, որ կարող է իր նավթոտ քիթը խոթել մեր երկրի գործերի մեջ․ Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ ՀՀ իշխանությունների վերաբերյալ հայտարարություններին:

Նա նաեւ նշել է, որ Ալիեւի հայտարարությանն ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը քննադատել է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ներկա իշխանություններին:

«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը ցնդաբանություններով լի ելույթ է ունեցել, որտեղ ստերով լի անդրադարձեր է արել Հայաստանի նախկին և ներկա իշխանություններին՝ փորձ անելով օգտագործել մեր և մեր նախկին իշխանությունների միջև առկա վեճերն իր կեղտոտ օրակարգն առաջ մղելու համար։

Սրանից հետո Սերժ Սարգսյանը իր հերթին հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ և հավասարապես նվիրել է Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին քննադատելուն։

Ես չեմ կրկնի Սերժ Սարգսյանի սխալը և ուղղակի կասեմ, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որն անդառնալիորեն բռնել է տնտեսական, սոցիալական և ռազմական զարգացման ճանապարհը, և թող որևէ հետադիմական բռնապետի մտքով անգամ չանցնի, որ կարող է իր նավթոտ քիթը խոթել մեր երկրի գործերի մեջ կամ մեզ սպառնալ։

Կեցցե՛ ազատ Արցախը»,- գրել է պատգամավորը։

  • Կիսվել: