կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես չեմ իմացել, որ այստեղ Սորոսի գրասենյակ է եղել. Քոչարյան

Ես չեմ իմացել, որ այստեղ Սորոսի գրասենյակ է եղել. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը РБК-ին տված հարցազրույցում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք Հայաստանի տնտեսությունը կարո՞ղ է գոյություն ունենալ առանց Ռուսաստանի տնտեսության:

՛՛Ընդհանրապես, ՌԴ հետ հարաբերությունն առանձին թեմա է, այն կարելի է քննարկել ավելի լայն համատեքստում: Ընդամենը կարելի է հաշվարկել ՌԴ շուկան և Հայաստանի շուկան, տեսնել՝ կարո՞ղ է այդ շուկան ինքնաբավ լինել: Ոուսական շուկա մուտքը մեր մի շարք ոլորտներ զարգացրել է՛՛,-նշել է նա:

Ըստ Քոչարյանի՝ եթե ցանկանում ենք զարգանալ, պետք է ամեն ինչ անել՝ նախ ռուսական շուկայում մրցունակ լինելու համար, քանի որ Եվրոպա դուրս գալն ավելի դժվար է, այստեղ ցանկացած դիրքի հասնում են երկար տարիների բանակցության արդյունքում:

Անդրառնալով հայ-ռուսական հարաբերությունների՝ նա ասել է, որ այսօր իրեն անհանգստացնողը դրանց ընկալումն է, քանի որ թվում է՝ այդ հարաբերություններն այդպիսին են և միշտ այդպիսին կլինեն:

ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել է. ՛՛Ցանկացած հարաբերություն ջանքեր է պահանջում, ժամանակ, էներգիա, էմոցիաների ներդրում, այդ հարաբերությունները մաս են դառնում մեր գրականության, արվեստի, դրա համար երկար են ձգվում: Դրանք քաղաքականությունից մուտք են գործում ինչ-որ մշակութային շերտեր, բայց դա չի նշանակում, որ պետք չէ այդ ուղղությամբ աշխատել: ժողովուրդների բարեկամության լոզունգն իրականում դատարկ է:

Պետք է էներգիա, ուժեր ներդնել՝ դրանք սնելու համար: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ինձ մտահոգում է, քանի որ հիմա տեղի է ունենում լրիվ հակառակը՝ Հայաստանի սորոսացում: Փաստացի ես տեսնում եմ՝ ինչ է այստեղ կատարվում. դա երիտասարդ սերնդին արժեքների պարտադրումն է, որոնցից դուրս է մնում այն, ինչ մեր ինքնության հիմքն է՝ մեր կրոնը, ընտանիքը և այլն՛՛:

Նրա խոսքով՝  այսօր այդ ողջ կազմն իշխանությունում է:

Լրագրողը հիշեցրել է, որ այդ կազմակերպությունները գործել են նաև իր իշխանության տարիներին, ինչո՞ւ չեն փակվել: Այս հարցին ի պատասխան՝ Քոչարյանն ասել է. «Դրանք մարգինալ են եղել, ես չեմ իմացել, որ այստեղ Սորոսի գրասենյակ է եղել՛՛:

 

  • Կիսվել: