չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ. Անդրանիկ Քոչարյան

Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ. Անդրանիկ Քոչարյան

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտնգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածված տեղեկությանն այն մասին, իբրեւ թե ինքը պաշտպանության նախարար դառնալու հավակնություններ ունի:

Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ես 28 տարեկանում երբ դարձել եմ ՆԳ փոխնախարար, ապա առաջին տեղակալ, մամուլն անընդհատ գրում է, որ Անդրանիկ Քոչարյանը վաղը նշանակվելու է նախարար, բայց ես ապավինում եմ ճակատագրին:

Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ: 1990-ականներին պաշտպանության հանձնաժողովի նախագահը եղել է Վազգեն Սարգսյանը, հիմա ես գտնվում եմ այնտեղ, որտեղից սկսել ենք մեր անվտանգային համակարգի կայացման փուլերը: Այդ խոսակցությունները նաեւ տարածվում են  նրա համար, որ անորոշություն մտցնեն բարեփոխումների այն ընթացքի մեջ, որը մենք նախաձեռնել ենք՛՛:

Խոսելով այն մասին, թե ոստիկանությունն իր կարծիքով բարեփոխված է արդյոք, թե ոչ՝ նա նշեց. ՛՛Իհարկե ոչ, ոստիկանությունը նոր մտնում է այն փուլ, որը հնարավորություն է տալիս բարեփոխման ընթացքը դարձնել անշրջելի: Դրա համար իրենք դարձան նախարարություն, որպեսզի ավելի վերահսկելի լինեն՛՛:

  • Կիսվել: