շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ես այդ մանրուքին չեմ տիրապետում».ԱԺ նախագահը՝ հարցին, թե արդյոք Ադրբեջանն էլ միաժամանակ հետ է քաշվելու մեր տարածքներից

«Ես այդ մանրուքին չեմ տիրապետում».ԱԺ նախագահը՝ հարցին, թե արդյոք Ադրբեջանն էլ միաժամանակ հետ է քաշվելու մեր տարածքներից

Մեր ուզածը այս պահի դրությամբ սահմանը ստանալն է. այնտեղ, որտեղ Ադրբեջանն է առաջ, բնական է, ադրբեջանական զորքերը պետք է հայելային հետ քաշվեն: Դա պետք է տեղի ունենա ամբողջ սահմանի երկայնքով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, արդյոք դա միաժամանակյա գործընթա՞ց է լինելու, որովհետեւ  վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին դա չի լինելու, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես այդ մանրուքին չեմ տիրապետում, չեմ կարող ասել՝ միաժամանակ է լինելու, թե ոչ, բայց այդ պրոցեսները պետք է զուգահեռ տեղի ունենան: Նկատի ունեմ, որ նույն գործընթացի շրջանակներում պետք է տեղի ունենան: Այդ պրոցեսը սահմանի ամբողջ երկայնքով պետք է շարունակականություն ունենա:

Ով, որ  ասաց, որ Հայաստանի տարածքից մեկ մմ հող են տալիս, այդ մարդը սադրող է եւ հատուկ ուղղված է ներքին խժդժություն մտցնելու համար»:

Ինչ վերաբերում է Վրաստանի հետ սահմանազատման գործընթացին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մենք Վրաստանի հետ որեւէ խնդիր եւ վիճելի հարց չունենք, հետեւաբար տեղին չէ հիմա քննարկել Վրաստանի հետ սահմանազատման հարցը»:

  • Կիսվել: