չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երկրի ճակատագրի հետ խաղալը անընդունելի է. Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանին

Երկրի ճակատագրի հետ խաղալը անընդունելի է. Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանին

Կարծում եմ՝ Ձեր նշած անձնավորության քաղաքական փորձառությունն այնքան քիչ է, որ մի որոշ ժամանակ՝ մոտավորապես մի 5-7 տարի պետք է լռի և ուսումնասիրի քաղաքական գործընթացները, վարչապետի, նախագահի և մնացածի տարբերությունը, ուսումնասիրի քաղաքական դաշտը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից հնչեցվող հայտարարություններին։

«Ազգային համաձայնության կառավարության մասին լսել եմ, կարծում եմ, որ եթե նման առաջարկ կա, պարոն Վանեցյանը կարող է իր կուսակցությունով, օրինակ՝ «Սասնա Ծռեր», «Հանրապետական» կուսակցության հետ քննարկի և կոնկրետ առաջարկ ներկայացնի: Ես խոսք եմ տալիս այդ առաջարկը հնարավորության դեպքում հնչեցնել մեր վարչության նիստի ժամանակ։

Ազգային համաձայնության կառավարությունը չի նշանակում, որ պետք մի կուսակցություն այդ համաձայնության կառավարության առաջարկ անի: Եթե տենց առաջարկ կա, ես առաջարկում եմ բոլոր արտախորհրդարանական կուսակցություններին, այն է՝ «Սասնա Ծռեր»-ին, այն է՝ «Հանրապետական» կուսակցությանը և Պարոն Վանեցյանին միասին հավաքվել։

Ինչո՞վ է պարոն Վանեցյանը տարբերվում մյուս արտախորհրդարանական ուժերից. որ ինչ-որ մի պահ ասոցացվել է մեզ հետ, որ ինչ-որ մի պահ եղել է ՀՀ ԱԱԾ պետ։ Կարծում եմ՝ մի քիչ ուռճացված է մի անձի շուրջ ձևավորված դիսկուրսը: Մի բան կարող եմ ասել. ՀՀ-ն խաղալիք չի՝ փողով մեջը քաղաքականություն խաղալու համար: ՀՀ-ում գումարով քաղաքականություն ձեւավորելը եւ երկրի ճակատագրի հետ խաղալը անընդունելի է»,- ասել է Սիմոնյանը:

 

 

  • Կիսվել: