հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երկիրը սկսել է ավելի արագ պտտվել,քան երբևէ վերջին 50 տարվա ընթացքում

Երկիրը սկսել է ավելի արագ պտտվել,քան երբևէ վերջին 50 տարվա ընթացքում

Ատոմային ժամացույցը ճշգրտորեն գրանցում է յուրաքանչյուր օրվա տևողությունը միլիվայրկյաններով:

  1970-ականներին ,օրերը մի փոքր ավելի երկար էին տևում, քան 24 ժամը: Սակայն 2020-ի կեսերից Երկրի ռոտացիան՝ պտույտն արագացավ:
 
Ըստ պաշտոնական տվյալների, ժամանակն այժմ ավելի արագ է անցնում,քան անցած կես դարում էր: Եթե ​​նախկինում Երկրի մեկ պտույտի համար պահանջվում էր 86,4 հազար վայրկյան, ապա այժմ այդ ցուցանիշն ավելի քիչ է, SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է DailyMail-ը:
 
Մինչև 2020 թվականը ամենակարճ օրը գրանցվել է 2005 թվականին,ակայն վերջին 12 ամիսների ընթացքում այս ռեկորդը 28 անգամ գերազանցվել է:
 
Միջինում օրերն անցնում են 0,5 վայրկյան պակաս, քան 24 լրիվ ժամը:Ժամանակի այս փոքրիկ կորուստը հայտնաբերվում է միայն ատոմային մակարդակում։

  • Կիսվել: