չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Երևանը «փորձում է արդարացնել ձերբակալվածների գործողությունները»․ Բաքուն դատապարտել է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Երևանը «փորձում է արդարացնել ձերբակալվածների գործողությունները»․ Բաքուն դատապարտել է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Հայաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի հետ խաղաղությամբ և հարաբերությունների կարգավորմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ արձագանքելով Արցախի ղեկավարների ձերբակալությունների վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության այսօրվա հայտարարությանը։

«Մենք խստորեն դատապարտում են Հայաստանի արտգործնախարարության այսօրվա հայտարարությունը։ Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանը չի հրաժարվում Ադրբեջանի դեմ տասնամյակներ շարունակ իրականացրած ագրեսիվ քաղաքականությունից և գործողություններից։ Այս հայտարարությամբ նաև փորձ է արվում արդարացնել ձերբակալվածների գործողությունները»,- հաղորդում է ԱՊԱ-ն վկայակոչելով՝ արտգործնախարարության հաղորդագրությունը։

 

  • Կիսվել: