շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երեւանի ընտրություններում ոչ իշխանական դաշտը պետք է փորձի միասնական դիրքորոշումով  հանդես գալ. Թեւանյան

Երեւանի ընտրություններում ոչ իշխանական դաշտը պետք է փորձի միասնական դիրքորոշումով հանդես գալ. Թեւանյան

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության ձեւի եւ բովանդակության առումով մենք դեռեւս քննարկում չենք ունեցել, բայց համապատասխան տեղեկատվությունը կտրամադրենք, երբ լինի վերջնական որոշում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Բոլոր հնարավոր տարբերակները կան, բայց մենք ընդհանուր առմամբ կարծում ենք, որ ոչ իշխանական դաշտը պետք է փորձի միասնական դիրքորոշումով  հանդես գալ: Պետք է փորձի քաղաքապետի ընտրություները վերածել մի պրոցեսի, որը կարող է բերել ընդհանուր իշխանափոխության»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե իրենք կարող է Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրեն Լեւոն Քոչարյանի թեկնածությունը, Թեւանյանն ասաց. «Լեւոն Քոչարյանի վերաբերյալ այդպիսի տեղեկատվություն չկա, դրանք մամուլի հրապարակումներն են: Մենք այդպիսի քննարկում չենք ունեցել»:

Նշենք, որ մարտի 17-ին Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել Հրաչյա Սարգսյանը:

  • Կիսվել: