երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տվեք մեզ քվե, եւ մենք մինչեւ տարեվերջ կփոխենք իշխանությունը. Անդրանիկ Թեւանյան

Տվեք մեզ քվե, եւ մենք մինչեւ տարեվերջ կփոխենք իշխանությունը. Անդրանիկ Թեւանյան

Ադրբեջանը պահանջում է Սյունիքի միջանցք իրեն ցանկալի տարբերակով, Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ եթե այդ միջանցքը զիջի, կարող է այստեղ իշխանություն կորցնել, բայց ինքը նաեւ հասկանում է, որ իր անձնական անվտանգության համար կամ Հայաստանը պետք է չլինի, կամ Հայաստանը պետք է լինի Թուրքիայի ազդեցության տակ: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

«Հիմա ինքն ապահովում է բացասական, թշնամական հարաբերություններմեր դաշնակիցների հետ, դրանով թույլ տալով, որ ուժային տարբերակով լուծեն Հայաստանի վրա հարձակման խնդիրը: Դրանով նա ասում է՝ ես ի՞նչ կարող էի անել, ես խաղաղություն էի ուզում: Երեւանի ավագանու  ընտրությունը մենք տեսնում ենք որպես հնարավորություն ամբողջական իշխանափոխության համար: Եթե մայրաքաղաքում իշխանությունը փոխվում է, երկիշխանություն է ստեղծվում, հսկայական հանրային մթնոլորտի փոփոխություն, զանգվածային  պրոցեսներ գեներացնելու հնարավորություն եւ այլն: Մենք ասում ենք մեր քաղաքացիներին՝ տվեք մեզ քվե եւ մենք մինչեւ տարեվերջ կփոխենք իշխանությունը, եթե մենք վերցնենք իշխանությունը Երեւանում: Իսկ այդ տրամադրությունները կան»,-ասաց Թեւանյանը:

  • Կիսվել: