երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին

Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին

Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին, եթե խանգարող ոչինչ չլինի:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Ազգային ժողովում  ասաց, թե օրենքով ընտրությունը սեպտեմբերին է նախատեսված:

«Ամենալավ մեխանիզմը օրենքով շարժվելն է, օրենքով սեպտեմբերին է  նախատեսված, կարծում եմ՝ եթե որևէ հանգամանք չառաջանա, իսկ հանգամանք առաջանալու դեպքում բոլորս պետք է քննարկենք, որովհետև  օրենք է: Որևէ  խնդիր չեմ տեսնում, սեպտեմբերին նախանշված է ժամկետը, կգնանք ընտրության», - նշեց նախարարը:

  • Կիսվել: