երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանի քաղաքապետ ընտրելու համար քվեարկեց ավագանու 37 անդամ

Երևանի քաղաքապետ ընտրելու համար քվեարկեց ավագանու 37 անդամ

Երևանի քաղաքապետի ընտրության քվեարկությանը մասնակցեցին ավագանու նիստին ներկա 37 անդամները։

Երևանի նորընտիր ավագանու նիստում քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը։

Հաշվի առնելով, որ քվեարկության համար նախատեսված է 1 ժամ, արդյունքները կհրապարակվեն դրա ավարտից հետո, որ ավագանու բացակա անդամները նույնպես հնարավորություն ունենան գալ և քվեարկել։

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը բոյկոտել են Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։

  • Կիսվել: