Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը
ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Ուիլյամ Բերնսը Երևան է ժամանել այսօր առավոտյան։ Աղբյուրի տեղեկություններով` ամերիկյան հետախուզության ղեկավարի երևանյան այցի շրջանակում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ։
Այս պահին պաշտոնական տեղեկություն չկա ո՛չ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան, ո՛չ ՀՀ պետական կառույցների կողմից։
Նշենք, որ ԱՄՆ դեսպանատունը սույն լուրը հրաժարվում է մեկնաբանել:



