չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երեկ շատերը չնկատեցին, որ Թուրքիայի նախագահը Պուտին-Բայդեն թեժ բանավեճի մեջ է խառնվել. Աշոտյան

Երեկ շատերը չնկատեցին, որ Թուրքիայի նախագահը Պուտին-Բայդեն թեժ բանավեճի մեջ է խառնվել. Աշոտյան

Երեկ շատերը չնկատեցին, որ Թուրքիայի նախագահը Պուտին-Բայդեն թեժ բանավեճի մեջ է խառնվել, քննադատելով ԱՄՆ նախագահին եւ «մեծահոգաբար» պաշտպանելով ՌԴ նախագահին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը երեք դիտարկում է ներկայացրել՝ նշելով, որ դրանք կարևոր են նաև մեզ համար

՛՛1. Էրդողանը աշխարհաքաղաքական իմաստով արդեն «այդքան կա», որ հրապարակայնորեն փորձում է խառնվել աշխարհի հզորների վեճին։

2. Պուտինը Էրդողանի աջակցության կարիք, բնավ, չունի։ Սակայն Էրդողանի այս քայլը ակնհայտ հեռավար հաշվարկ ունի՝ Մոսկվայի գլխի տակ դրվող արեւելյան փուսքյուլներով փափուկ բարձից սկսած վերջացրած կոնկրետ շահերով, այդ թվում՝ Արցախում։

3. Թուրքիան շարունակելու է առավելագույնը քաղել Ռուսաստան-Արեւմուտք լարվածության պարույրի նոր պտույտից։ Հիշեցնեմ, որ օրերս նույն Էրդողանը ԲԼՈՒՄԲԵՐԳ-ում հոդված էր հրապարակել, խնդրելով Արեւմուտքից օգնություն Ռուսաստանի աջակցությունը վայելող Ասադի, ինչպես նաեւ քրդերի դեմ պայքարում՛՛,-գրել է ՀՀԿ փոխնախագահը:

  • Կիսվել: