շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Էրդողանը հերթական անգամ խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»

Էրդողանը հերթական անգամ խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ բարձրացրել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը:

Ադրբեջանական ԶԼՄ-նեչը հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Որոշ շրջանակներում վախերն ու տագնապները՝ կապված Զանգեզուրի միջանցքի հետ, որը Նախիջեւանը կկապի Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ, իմ կարծիքով, տեղին չեն։ Ղարաբաղում այս բոլոր քայլերից հետո վախի կարիք չկա»:

Ադրբեջանն իր գործողություններով, ըստ Էրդողանի, «նպաստում է խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը տարածաշրջանում եւ առեւտրային ու ներդրումային հնարավորություններ կապահովի Արեւելք-Արեւմուտք Միջին միջանցքի երթուղու վրա բոլոր երկրների համար՝ Կասպից ծովով»:

 

  • Կիսվել: