Էրդողանը հայտնել է Թուրքիայում անտառ հրկիզելու մեջ կասկածվողի ձերբակալման մասին
Անտառների հրկիզման մեջ կասկածվող անձը ձերբակալվել է Թուրքիայի Մուղլա նահանգում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Միլասում կա մեկ ձերբակալված: Եթե դա սաբոտաժ է, ապա մեր պարտքն է պատժել մեղավորներին»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Մուղլա նահանգի ճգնաժամային կենտրոնում, որտեղ ժամանել էր հրդեհների վայրերում իրավիճակին ծանոթանալու համար: Հեռարձակումն իրականացվել է Twitter-ում:
Ավելի վաղ Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին հայտնել էր, որ 20 անտառային հրդեհների մարումը շարունակվում է երկրի հարավի վեց նահանգներում: Նաև հաղորդվել է 6 զոհի և 410 վիրավորի մասին:
Թուրքական հայտնի Բոդրում եւ Մարմարիս հանգստավայրերի մի քանի հյուրանոցներից տարհանվել են հարյուրավոր զբոսաշրջիկներ:



