հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը և պատրաստ է զարգացնել կապերը Հայաստանի հետ

Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը և պատրաստ է զարգացնել կապերը Հայաստանի հետ

Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը և պատրաստ է զարգացնել կապերը Հայաստանի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը:

"Մենք չպետք է թույլ տանք, որ հարյուրամյակներ շարունակ բազմապատկված և մարդկության համար օրինակ համարվող թուրքերի և հայերի համակեցության մշակույթը մոռացվի։ Հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի բարդ պայմաններում զոհված Օսմանյան պետության հայերի հիշատակը, ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին", - ասվում է Էրդողանի ուղերձում Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին:

Թուրքիայի նախագահը նշել է, որ 1915 թվականի իրադարձությունները քաղաքականացնելու եւ դրանք Անկարայի վրա ճնշման գործիք դարձնելու որոշ շրջանակների փորձերը օգուտ չեն բերի եւ կոչ է արել Հայաստանի հետ կապերը զարգացնել բարիդրացիության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:

"Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումից հետո մենք հայտարարել ենք Հայաստանի հետ կապերի զարգացման պատրաստակամության մասին։ Այսօր ես կրկին կրկնում եմ այդ կոչը", - ասված է ուղերձում ։

Սակայն ավելի վաղ այդ երկրի արտգործնախարար Մեվլյութ Չավուշողլուն, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը նշել է, որ Թուրքիան չի ընդունում այն, իսկ Բայդենի հայտարարությունը պոպուլիզմ է որակել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: