ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Զանգեզուրի միջանցքի իրագործման շնորհիվ Աղրի նահանգի նշանակությունը կմեծանա». էրդողան

«Զանգեզուրի միջանցքի իրագործման շնորհիվ Աղրի նահանգի նշանակությունը կմեծանա». էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աղրի-Խամուր-Թութակ-Պաթնոս ավտոճանապարհի բացման արարողության ժամանակ խոսել է այսպես կոչված ՛՛Զանգեզուրի միջանցքից՛՛: Նա ներկայացրել է դրա հետ կապված իր սեփական պլանները: տեղեկությունը հայտնում է թուրքական Անադոլու գործակալությունը:

Նշվում է, որ Էրդողանը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք վճռական ենք վերականգնելու պատմական Մետաքսի ճանապարհը՝ հաշվի առնելով ներկա պահանջները։ Աղրի նահանգով անցնում են ուղիներ, որոնք Թուրքիան կապում են Կովկասի հետ, հետո արդեն Կենտրոնական Ասիայի, ու այդպես՝ մինչև Չինաստան՛՛:

Նա հավելել է, որ, իր խոսքով, ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ իրագործման շնորհիվ Աղրի նահանգի նշանակությունը կմեծանա:

 

  • Կիսվել: