երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Էրդողանի մեկնաբանությունները զզվելի ենք համարում. Պետդեպի խոսնակ

Էրդողանի մեկնաբանությունները զզվելի ենք համարում. Պետդեպի խոսնակ

ԱՄՆ-ը դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «հակասեմական հռետորաբանությունը», ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

 

«ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է Նախագահ Էրդողանի՝ վերջերս հրեա ժողովրդին ուղղված հակասեմական մեկնաբանությունները, մենք այդ մեկնաբանությունները զզվելի ենք համարում», հայտարարել է Փրայսը։

 

«Մենք կոչ ենք անում նախագահ Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավարներին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից, որոնք կարող են բռնության պատճառ դառնալ հետագայում», ասել է Պետդեպի խոսնակը։

  • Կիսվել: