ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երբ մենք քննարկում ենք ռազմական դրությունը չեղարկելու հարցը, Լաչինի տարածքում տեղահանում են գյուղեր, մարդիկ այրում են իրենց բնակավայրերը․ Էնֆիաջյան

Երբ մենք քննարկում ենք ռազմական դրությունը չեղարկելու հարցը, Լաչինի տարածքում տեղահանում են գյուղեր, մարդիկ այրում են իրենց բնակավայրերը․ Էնֆիաջյան

Ռազմական դրությունը որևիցե իրավական հենք, իրականության մեջ որևիցե գործողություն այլևս չի համակարգում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում՝ ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Պատգամավորի խոսքով՝ ներկայումս ռազմական դրությունն իր հետ բերում է մի շարք խնդիրներ և խոչընդոտներ, որպեսզի թե՛ ՀՀ տարածքում, թե՛ ՀՀ տարածքից դուրս հնարավոր լինի ավելի արդյունավետ գործունեություն ծավալել ու հնարավոր լինի նաև Սահմանադրությամբ ամրագրված մի շարք գործիքակազմից օգտվել՝ խաղաղ հավաքներ, քննարկումներ և ստեղծված իրավիճակի պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել: 

«Հարգելի՛ ընկերներ, այսօր ավելի քան օրհասական է ժամանակահատվածը: Առիթ ունեցել ենք մի քանի անգամ խոսելու ռազմագերիների, Արցախում ստեղծված իրավիճակի մասով: Խոսում են 121 բնակավայրի հանձնման մասին, բայց խոսքն իրականում 181 համայնքի մասին: Հենց այս պահին, երբ մենք քննարկում ենք ռազմական դրությունը չեղարկելու հարցը, Լաչինի տարածքում տեղահանում են գյուղեր, մարդիկ այրում են իրենց բնակավայրերը և անհուսալի իրավիճակում են հայտնվում: Ո՞ւր են պետական այրերը, որ հուշագրի շրջանակում պետք է գործողություններ իրականացնեին: Մարդիկ մնացել են միայնակ իրենց խնդիրների հետ: Ո՞ւր է պետական քաղաքականությունը»,- ասաց Էնֆիաջյանը:

  • Կիսվել: