Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու օգտին
Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է երկրում ռազմական դրությունը չեղարկելու օգտին: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի Ազգային ժողովի խոսնակը։
Ըստ կորեական հեռուստաալիքների՝ երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահը պետք է չեղարկի հրամանագիրը քվեարկությունից հետո։
Նշվում է, որ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները քվեարկելու համար ցատկել են խորհրդարանի ցանկապատի վրայով։ Ներկա պահին շենքի մոտ բախումներ են ընթանում զինվորականների և ցուցարարների միջև։ Խորհրդարանի շենքն արգելափակված է։