երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինայի ամբողջվտարածքում ռազմական դրություն Է սահմանվել

Ուկրաինայի ամբողջվտարածքում ռազմական դրություն Է սահմանվել

Ուկրաինայի իշխանությունները ռազմական դրություն են սահմանում պետության ամբողջ տարածքում: Փետրվարի 24-ին այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Մենք ռազմական դություն ենք սահմանում երկրի ամբողջ տարածքում»,- ասել Է պետության ղեկավարն իր Telegram-ալիք-ում զետեղված տեսագությունում։ Ռուսաստանյան զորքերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին, հայտարարել Է Զելենսկին:

«Ռուսաստանը հարվածներ Է հասցրել մեր ռազմական ենթակառուցվածքին եւ մեր սահմանապահներին, սահմանապահ ջոկատներին: Ուկրաինայի շատ քաղաքներում լսվել են պայթյուններ»,- ասել Է պետության ղեկավարը: Զելենսկին քաղաքացիներին կոչ Է արել պահպանելու հանգստություն եւ մնալու տանը: Նա հայտնել Է, որ փետրվարի 24-ին հեռախոսազրույց Է վարել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ:

Այդ նույն ժամանակ Ուկրաինայի ԱԳՆ-ի ղեկավար Դմիտրի Կուլեբան համաշխարհային հանարկացությանը կոչ Է արել անհապաղ «ավերիչ պատժամիջոցներ» սահմանելու Ռուսաստանի դեմ: Նա նաեւ հորդորել Է Ուկրաինային տրամարդել ֆինանսական, հումանիտար օգնություն եւ զենք: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում Է ռազմական ենթակառուցվածքը: Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հավաստիացրել են գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: