Երբ մենք բերում ենք կարգավորումներ, որոնք ամբողջական չեն, դրանք կարող են իրենց նպատակին չծառայել․ Մանե Թանդիլյան
Ուզում են լիզինգի շուկան զարգանա՝ դառնալով ոլորտի ավելի գործուն գործիք: Այս մասին ԱԺ-ում ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստին «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։
«Երբ մենք բերում ենք կարգավորումներ, որոնք ամբողջական չեն, դրանք կարող են իրենց նպատակին չծառայել: Մենք ուզում ենք՝ շուկան զարգանա: Թող լիզինգի շուկան այնքան զարգանա, որ մենք տեսնենք, որ այն առաջ է անցել վարկերից, որովհետև այսօր վարկերի տոկոսներն անհամեմատ բարձր են լիզինգից: Հետևաբար, ես հակված եմ, որ ունենանք լիզինգն աշխատացնելու մասին լավ օրենք», - նշեց նա։


