շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հստակեցվել են ագրոպարենային ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվող լիզինգների պայմանները

Հստակեցվել են ագրոպարենային ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվող լիզինգների պայմանները

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում՝ դրա շարունակականությունն ապահովելու և տրամադրվող լիզինգների պայմանները հստակեցնելու համար։

Ըստ հիմնավորման՝ 2018 թ. մեկնարկած ծրագրում պարբերաբար կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

Որոշմամբ առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից հետո լիզինգները տրամադրել հետևյալ պայմաններով՝ տրամադրվող լիզինգների առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում, սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 6 տոկոսային կետը, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում։

  • Կիսվել: