կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երբ «Հայաքվե»-ն չկար, քանի՞ անգամ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա․ Թովմասյանը՝ իշխանությունների հայտարարությունների մասին

Երբ «Հայաքվե»-ն չկար, քանի՞ անգամ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա․ Թովմասյանը՝ իշխանությունների հայտարարությունների մասին

Ադրբեջանից ակնկալել արդարադատություն որեւէ հայի նկատմամբ, ուղղակի ֆանտաստիկայի ոլորտից է, եւ դա մենք պետք է հասկանանք: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Ադրբեջանում հայ երկու ռազմագերիները, որոնց առեւանգել էին մեր տարածքից, դատապարտվեցին 11,5 տարվա ազատազրկման:

«Եթե Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը եւ չի վերադարձում գերիներին, Նիկոլ Փաշինյանն ինչու է գնում եւ ստորագրում այլ փաստաթուղթ, եւ ընդհանրապես ինչու է մասնակցում բանակցությունների: Եթե մի ստորագրված փաստաթուղթը խախտվել է, կյանքի չի կոչվել, ինչ իմաստ ունի շարունակել»,-ասաց Թագուհի Թովմասյանը:

Թովմասյանը նաև հայտնեց, որ այսօր միանալու է Հայաքվե» նախաձեռնությանը: Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ դրանով պատերազմ են հրահրում, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Երբ «Հայաքվե»-ն էլ չկար, քանի՞ անգամ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա: Դա դրան ո՞վ նպաստեց: Այնպես որ նման հայտարարություն անողներն իրենք իրենց հետ ազնիվ չեն»:

Հարցին, թե այդ նախաձեռնությունն ի՞նչ հեռանկար կարող է ունենալ, եթե իշխող ուժն արդեն բացասական կարծիք է հայտնել դրա վերաբերյալ, Թագուհի Թովմասյանն պատասխանեց. «Դժվար չէ կանխատեսել, որ այդ նախագիծը հաջողություն չի ունենալու խորհրդարանում, բայց դա չի խանգարում, որ ես գնամ, մասնակցեմ: Հասկանալի է, որ եթե դա խորհրդարանից որեւէ մեկը ներկայացներ, էլի նույն ճակատագիրն էր ունենալու: Գուցե «Հայաքվեն» երկրորդ փուլում կարողանա 300 հազար ստորագրություն հավաքել եւ այդ միջոցով հասնենքն նպատակին, բայց ես կարծում էի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինքը կնախաձեռներ եւ հասներ նրան, որ ՀՀ-ում որեւէ պաշտոնյա, եթե քննարկի Արցախը Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով,  դա լինի հանցանք»:

  • Կիսվել: