Եռակողմ համաձայնագրի իրագործումն արգելակել փորձողները պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը պատերազմն է. Պուտին (տեսանյութ)
Նրանք, ովքեր փորձում են արգելակել Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնության իրագործումը, պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է, Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
՛՛Ինձ համար անսպասելիորեն հնչել է այն, ինչ դուք այժմ ասացիք՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ հայտարարության իրականացումն արգելակելու միտումների մասին: Մարդիկ, որոնք փորձում են անել դա, պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը կարող է լինել միայն պատերազմը՛՛-նշել է նա:
Պուտինը նաեւ հավելել է. ՛՛Եթե, Աստված չանի, դա տեղի ունենա, ապա տուժածների արյունը կլինի ձեր ձեռքերին՝ նրանց, ովքեր փորձում են չեղարկել այդ համաձայնությունը: Դա պետք է բոլորը հասկանան՛՛: