Կսպասենք համաձայնագրով նշված պայմանների կատարմանը․ Իրանի գերագույն առաջնորդ
Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամաբադի համաձայնագրի մասին հայտարարություն է տաչածել, որտեղ նշել է, որ ինքը սկզբունքորեն այլ կարծիք ուներ դրա վերաբերյալ: Այս մասինն տեղեկացնում է IRNA-ն։
Խամենեին, մասնավորապես, նշել է. «Սակայն, հաշվի առնելով այն պարտավորությունը, որը հարգարժան նախագահը, որպես Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նախագահ, իր և Խորհրդի մյուս անդամների անունից, ինձ տվեց Իրանի ժողովրդի և Դիմադրության ճակատի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև այս որոշման համար պատասխանատվության մասին իր հայտարարությունը, ես տվել եմ իմ թույլտվությունը։
Այսուհետ մենք՝ այսինքն դուք, քաջարի ժողովուրդ և ձեր այս աննշան ծառան, կսպասենք նշված պայմանների կատարմանը։
Ակնհայտ է, որ ապագայում կայանալիք դեմ առ դեմ բանակցությունները չեն նշանակի թշնամու դիրքորոշման ընդունում»:



