Եռակողմ համաձայնագրերը ՌԴ-ն որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմք է դիտարկում. ՌԴ ԱԳՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների բարձր դիվանագիտական ակտիվությունը փաստացի կաթվածահար արեց երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքը, որոնք հրաժարվեցին համագործակցել Ռուսաստանի հետ այդ կազմակերպության շրջանակներում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք արձանագրեցինք Բրյուսելի անամոթ փորձերը՝ յուրացնելու ամենաբարձր մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների թեման եւ այն օրակարգը, որն առաջարկվել էր անցյալ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմք է դիտարկում։