շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էնֆիաջյանն առաջարկում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության համար սահմանված պատիժները

Էնֆիաջյանն առաջարկում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության համար սահմանված պատիժները

Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել և սահմանել ամենախիստ պատիժները պետական դավաճանության կամ լրտեսության համար:

Վահե Էնֆիաջյանն այս մասին գրել է ցոսկայքի իր էջում․

«Այսօր իմ նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվելու և սահմանվելու են ամենախիստ պատիժները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետությունում պետական դավաճանություն կամ լրտեսություն իրականացնելու համար։
 

Այս նախագծով առաջարկվում է պետական դավաճանության համար սահմանել խստագույն պատիժ՝ ազատազրկում 20 տարի ժամկետով կամ ցմահ, իսկ լրտեսության համար` 15-20 տարի։ Պետական դավաճանությունը և լրտեսությունը պետք է համարվեն առանձնապես ծանր հանցագործություններ և խստագույնս պատժվեն»,- գրել է Էնֆիաջյանը։

  • Կիսվել: