շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նոր մարդիկ՝ նոր քաղաքականությամբ, նոր սկզբունքներով և նոր մոտեցումներով պետք է բեկում մտցնեն դիվանագիտական հարթակում․ Էնֆիաջյան

Նոր մարդիկ՝ նոր քաղաքականությամբ, նոր սկզբունքներով և նոր մոտեցումներով պետք է բեկում մտցնեն դիվանագիտական հարթակում․ Էնֆիաջյան

ՀՀ-ում նոր իրողություններ են, և քաղաքական օրակարգը պետք է արտացոլի ներկայիս իրավիճակը, դեռևս առջևում են բանակցություններ, հետպատերազմական գործընթացներ, և պետք է հասկանալ, որ ունենք անդառնալի կորուստներ, ինչի համար բոլորս ցավ ենք ապրում։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ասաց ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը։

Էնֆիաջյանի խոսքով՝ պետք է կարողանան քաղաքական լուծումներով իրավիճակ փոխել։

«Առհասարակ համաշխարհային պրակտիկայում նման գործընթաց չկա, որ պարտված կառավարությունը, պատասխանատուները շարունակեն կառավարել։ Մենք գտնում ենք, որ նոր մարդիկ՝ նոր քաղաքականությամբ, նոր սկզբունքներով և նոր մոտեցումներով պետք է բեկում մտցնեն դիվանագիտական հարթակում, փոխեն ստեղծված ռիսկերը և նոր մթնոլորտ մտցնեն։

Հանրապետության նախագահի հետ չենք հանդիպել, բայց, ըստ էության, տեսնում եք, որ տարբեր քաղաքական գործիչների, այդ թվում նաև ՀՀ նախագահի կողմից հստակ մատնանշվել է այսօրվա ստեղծված իրավիճակը, և նախագահն էլ պահանջով և կոչով հանդես է եկել»,- ասաց Էնֆիաջյանը։

  • Կիսվել: