հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵՄ-ն որոշել է ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների թիվը. Բորել

ԵՄ-ն որոշել է ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների թիվը. Բորել

ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների թիվը 50 տոկոսով՝ 138-ից հասցնելով 209-ի։

Այս մասին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ երկրների արտգործնախարարներն այսօր որոշել են ընդլայնել մեր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ անձնակազմը 138-ից հասցնելով 209-ի։ Սա դիտորդների թվի կարևոր բարելավում է, և այն կնպաստի հայ-ադրբեջանական միջազգային սահմանին կայունության բարձրացմանը: Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական պահ կա: Սա կարևոր հնարավորություն է, և մենք հանձնառու ենք շարունակել աջակցել այդ ջանքերին՝ աշխատելով և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»,- ասել է Բորելը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: