ԵՄ-ն ողջունել է խաղաղության շուրջ բանակցություններում ներգրավվելու վերջին ջանքերը
2022թ․ ապրիլի 28-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երրորդ նիստը, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)՝ 2021թ․ մարտի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո առաջին հանդիպումն էր։ Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեց Համաձայնագրի կատարման ընթացքը։
ԵՄ կողմն ընդգծեց իր ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանում, և գոհունակություն հայտնեց Հայաստանի` բարեփոխումների օրակարգին շարունակական հանձնառության և մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության համար: ԵՄ-ը խրախուսեց Հայաստանին շարունակել բարեփոխումների ընթացքը մի շարք կոնկրետ ոլորտներում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ։
ԵՄ-ը ողջունեց խաղաղության շուրջ բանակցություններում ներգրավվելու վերջին ջանքերը և ընդգծեց մարդասիրական և վերականգնմանն ուղղված տրամադրվող շարունակական աջակցությունը։
Մանրամասները՝ այստեղ:


