ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵՄ-ն մտահոգված է ոչ այնքան կոնֆլիկտի կարգավորմամբ, որքան Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցով․ Գալուզին

ԵՄ-ն մտահոգված է ոչ այնքան կոնֆլիկտի կարգավորմամբ, որքան Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցով․ Գալուզին

ԵՄ-ն մտահոգված է ոչ այնքան կոնֆլիկտի կարգավորմամբ, որքան Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցով։ Այս մասին ՌԲԿ-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«...Եվ սրա մեջ եմ տեսնում ընդհանուր արեւմտյան գծի ուղղվածությունը՝ հասնել անհասանելիին, այն բանին, ինչը նրանք փորձում են անվանել Ռուսաստանի միջազգային մեկուսացում։ Սա այդ գծի դրսեւորումներից մեկն է։

Ռուսաստանը երկար տարիներ այս վաղեմի հակամարտության կարգավորման ջանքեր է գործադրում։ 2020թ. աշնանը մենք կարեւոր միջնորդներն էինք եռակողմ պայմանավորվածությունները մշակելիս։ Բոլոր ուղիները, որոնք նշված էին այդ պայմանավորվածություններում, հափշտակել են Եվրամիությունն ու ԱՄՆ-ն։ Բայց այնպես, ասես Ռուսաստանը դրանց հետ ոչ մի կապ չունի։ Հետո սկսվեցին բանավեճերը այսպես կոչված բրյուսելյան հարթակում, որտեղ Հայաստանի ղեկավարությունն արմատապես փոխեց իր դիրքորոշումը եւ Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ չհիշելով արցախահայերի իրավունքների եւ անվտանգության մասին։ Եվ Եվրամիությունը, կարգավորմանն օգնելու, այլ ոչ թե իր իրավիճակային շահերից ելնելով՝ մեր ձեռքբերումներից օգտվելու փոխարեն, Ռուսաստանին մեղադրում է բոլոր մահացու մեղքերի մեջ՝ սեպտեմբերի 19-ի դեպքերի համատեքստում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: