երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում, որը հիմքեր կստեղծի ՀՀ-ում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար. Բորել

ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում, որը հիմքեր կստեղծի ՀՀ-ում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար. Բորել

Եվրամիությունն այսօր Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար: Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը: Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նրա խոսքով՝ այդ առաքելության նպատակն է ի վերջո նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը։

Եվրամիության 40 հոգանոց անզեն առաքելությունը տեղակայվել էր Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ հոկտեմբերին սկզբին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ այն աշխատելու է երեք ամիս, ժամկետն ավարտվել է այսօր։ Դրա նպատակն էր դիտարկել, վերլուծել և Բրյուսելին տեղեկացնել տեղում տիրող իրավիճակի մասին։

«40 եվրոպացի մոնիթորինգի փորձագետների տեղակայումն ապացուցել է, որ արդյունավետ է և նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ձևավորմանը: Այսօր մենք սկսում ենք Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության նոր փուլը՝ անցումային թիմով, որը հող կպատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր ավելի երկարաժամկետ առաքելության համար՝ տարածաշրջանում կայուն խաղաղությանը նպաստելու վերջնական նպատակով»,- ասել է Բորելը։

Այս ֆոնի վրա Խորհուրդը, համաձայնեցնելով Հայաստանի իշխանությունների հետ, որոշեց, որ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը (EUMM Georgia) Հայաստանում կտեղակայի պլանավորման աջակցության անցումային թիմ: Ակնկալվում է, որ անցումային պլանավորման աջակցության թիմը կաջակցի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ-ի կողմից աջակցվող կարգավորման գործընթացում:

  • Կիսվել: