հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԵՄ-ն, ԱՄՆ-ն և մյուսները չկարողացան ապահովել ԼՂ հայերի անվտանգության երաշխիքները․ Մարուքյան

ԵՄ-ն, ԱՄՆ-ն և մյուսները չկարողացան ապահովել ԼՂ հայերի անվտանգության երաշխիքները․ Մարուքյան

Մենք արձանագրում ենք, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ը և մյուս բոլոր միջազգային սուբյեկտները չեն կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգության երաշխիքները, չնայած բազմաթիվ հայտարարություններին, նրանք չկարողացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։ Այդ մասին X սոցիալական ցանցում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա հիշեցրել է, որ իրենց միջնորդական ջանքերի ընթացքում այդ գործիչները բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անձեռնմխելիությունը պետք է երաշխավորվեն միջազգային մեխանիզմների շրջանակներում, որոնք նրանց թույլ կտան ապահով ապրել իրենց նախնիների հողում:

  • Կիսվել: