ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵՄ բոլոր երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումն ակնկալում ենք ստանալ ամիսների ընթացքում․ Արման Եղոյան

ԵՄ բոլոր երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումն ակնկալում ենք ստանալ ամիսների ընթացքում․ Արման Եղոյան

ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ԵՄ Aբոլոր երկրների կողմից հաշված ամիսների ընթացքում Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացում է ակնկալում: Այս մասին Եղոյանն ասաց փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում:

«Մեր հարաբերություններն այսօր հիմնվում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի վրա, բայց մասամբ, քանի որ այն դեռ ամբողջությամբ ուժի մեջ չի մտել: Այս պահին այն վավերացրել են ԵՄ անդամ 23 պետություններ, մյուս հինգ պետությունների վավերացումից հետո, որն ակնկալում եմ, որ կլինի հաշված ամիսների ընթացքում, համաձայնագիրն ուժի մեջ կմտնի և կփոխարինի նախորդ համաձայնագրին»,- ասաց Եղոյանը:

  • Կիսվել: