ԵԿՄ-ն Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը։
Փաշինյանը շնորհավորել է Սպարապետին ու նշել, որ ԵԿՄ-ն Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է և պետք է դառնա մեր զինված ուժերի ամենաօպերատիվ ռեզերվը:
Նա ընդգծել է՝ Վազգեն Սարգսյանի գործունեությունը՝ որպես ազատամարտիկի, արտահայտությունն էր այն հավատի, որ մարդը կարող է ունենալ ինքն իր ուժերի նկատմամբ, փոխել սեփական ժողովրդի ճակատագիրը, սեփական ժողովրդի ապագան:
«Ես կարծում եմ՝ այդ հավատը 90-ականների սկզբին հենց Վազգեն Սարգսյանի մեջ է ծնվել և վարակել է հարյուրավոր, հազարավոր մեր ուրիշ հայրենակիցների, այդ հավատի շնորհիվ է, որ տեղի է ունեցել հաղթանակը Արցախյան ազատամարտում»,- ասել է նա: