երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
ԵԽԽՎ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին հանրաքվեի վերաբերյալ կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողովին

ԵԽԽՎ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին հանրաքվեի վերաբերյալ կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողովին

Փետրավրի 6-ին Հայաստանի խորհրդարանը որոշեց արտահերթ նիստ անցկացնել, որպեսզի քննարկի մի շարք փոփոխություններ, որոնք կվերացնեն Սահմանադրական դատարանի` օրենսդրության նախագծի Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու պահանջը: Այս մասին ասված է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլյունենի տարածված հայտարարության մեջ։

«Ի թիվս այլի, սա ինքնին կփոխի Սահմանադրության վերանայման կարգը: Բացի այդ, ներկայացվել է սահմանադրական փոփոխություն, որը, կարծես թե, նպատակ ունի անհապաղ դադարեցնել գործող Սահմանադրական դատարանի մի քանի անդամների ժամկետները։ Թեմաները կարևոր են, և առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա:

Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այդ կապակցությամբ բարձրացված մի քանի հարցեր, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հնարավորինս շուտ դիմել  Վենետիկի հանձնաժողովի՝ Եվրախորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմնի կարծիքի համար: Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, այդ թվում հայ ընտրողների համար, եթե պետք է անցկացվի հանրաքվե»,-ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: