կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԽ Նախարարների կոմիտեն քննարկել է Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործը

ԵԽ Նախարարների կոմիտեն քննարկել է Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն մարտի 12-ից 14-ը Ստրասբուրգում անցկացրել է իր եռամսյակային հանդիպումը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների կատարման մոնիտորինգի նպատակով: Այս մասին հայտնում է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը։

Գործերը վերաբերել են Հայաստանին, Ադրբեջանին, Բուլղարիային, Խորվաթիային, Կիպրոսին, Չեխիային, Ֆինլանդիային, Ֆրանսիային, Վրաստանին, Ռուսաստանին, Թուրքիային, Ուկրաինային և մի շարք այլ պետությունների։

Հանձնաժողովը հաստատել է գործերի ցանկը (այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ - խմբ.), որոնք կքննարկվեն հաջորդ` 2024 թվականի հունիսի 11-ից 13-ի նիստում։

Ադրբեջանի հետ կապված՝ վերանայվել են դատարանների որոշումները, որոնք վերաբերում են ցույցերը ճնշելուն և իրավապաշտպանների ձերբակալություններին, անազատության մեջ անբավարար բժշկական օգնությանը, դիմումատուների անձնական կյանքի և ազատ արտահայտվելու իրավունքների ոտնահարմանը, ձերբակալությանը և նախնական կալանքին՝ պատժելու համար ընտրությունների դիտորդական կամ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության համար։

Հատկանշական է, որ Նախարարների կոմիտեն քննարկել է նաև «Մակուչյանի և Մինասյանի գործն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» (Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության վերաբերյալ - խմբ.) «էթնիկ հիմքով անցագործությունների համար ազատազրկման պատիժը չկատարելու համար», որոնք կատարվել են արտասահմանում՝ Ադրբեջան տեղափոխելուց հետո»։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները պարտադիր են։

Աղբյուրը՝ news.am:

  • Կիսվել: