շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը հավաստիացրել են, որ հայ գերիների հարցը պահելու են իրենց ուշադրության կենտրոնում

ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը հավաստիացրել են, որ հայ գերիների հարցը պահելու են իրենց ուշադրության կենտրոնում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ այսօր Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։

«Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաև Ադրբեջանում հայատյացության դրսևորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում։
 
Խոսել ենք նաև ԵԽ և ԵԽԽՎ ներկայացուցիչների՝ Արցախ այցելության մասին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռուբինյանը:

  • Կիսվել: