կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Եկեք պատվաստվենք. Կիրակին՝ պատվաստումների օր Գյումրիում

Եկեք պատվաստվենք. Կիրակին՝ պատվաստումների օր Գյումրիում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին, Հոկտեմբեր կինոթատրոնի շենքում (Աբովյան փող., 143) տեղի կունենա «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրի ԲԿ-ի հետ համագործակցությամբ:

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ: Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

  • Կիսվել: