ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դաժան սպանություն՝ Գյումրիում. ամուսինը դանակի մի քանի հարվածներ է հասցրել կնոջ որովայնին ու ծնոտին

Դաժան սպանություն՝ Գյումրիում. ամուսինը դանակի մի քանի հարվածներ է հասցրել կնոջ որովայնին ու ծնոտին

Երեկ՝ մայիսի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։25-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է թիվ 58 թաղամաս, որտեղ պարզել են, որ եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացած մարդ կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շիրակի մարզայնի վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ 

Ոստիկանները նշված թաղամասի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են կնոջ դի։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ որովայնի շրջանում եղել է 6, իսկ ծնոտի շրջանում՝ 1 կտրած-ծակած վնասվածք։ 

 Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 43-ամյա Սիրանույշ Մ-ն էր։ 

Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տվյալներ են ստանում սպանություն կատարողի մասին, ու մինչ ոստիկանները փնտրում էին նրան, համայնքային ոստիկանին է մոտենում մի քաղաքացի և հայտնում, որ քիչ առաջ սպանել է իր կնոջը։ 

Համայնքային ոստիկանը այդ տղամարդուն բերման է ենթարկում ոստիկանության Մուշի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարողը Շիրակի մարզի բնակիչ՝ 50-ամյա Անդրանիկ Ե-ն է։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Անդրանիկ Ե-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Քննիչի որոշմամբ էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։  

  • Կիսվել: