կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր Մեծ Պահքի երկրորդ՝ Արտաքսման կիրակին է

Այսօր Մեծ Պահքի երկրորդ՝ Արտաքսման կիրակին է

Այսօր Մեծ Պահքի երկրորդ՝ Արտաքսման կիրակին է: Մեծ պահքի երկրորդ կիրակի մեզ հիշեցնում է անհնազանդության պատճառով Ադամի Դրախտից արտաքսման, ինչպես նաև մեղքի ու մահվան դառնության ճաշակման, և հայտնում Քրիստոսի միջոցով մարդու՝ Դրախտին կրկին արժանանալու մասին, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:

՛՛Ադամը և Եվան դրախտի երանության մեջ երկար չմնացին. գործած մեղքերի պատճառով նրանք դարձան մահկանացու և անհնազանդության պատճառով արտաքսվեցին ու դատապարտվեցին քրտնաջան աշխատանքով իրենց ամենօրյա հացը վաստակելու՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: