ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Էդմոն Մարուքյանը ներկայացրել է իր ղեկավարած կուսակցության անելիքները քարոզարշավի առաջին օրը

Էդմոն Մարուքյանը ներկայացրել է իր ղեկավարած կուսակցության անելիքները քարոզարշավի առաջին օրը

Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեկնարկած քարոզարշավը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմեկնարկի Երասխից, որտեղ հատուկ միջոցառում կանցկացնի։ 

Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է տարածել՝ ներկայացնելով քաղաքական ուժի անելիքները քարոզարշավի առաջին օրը։

«Մեկնելու ենք Երասխ, որտեղ հատուկ միջոցառում ունենք, որն ուղիղ եթերում կդիտեք, կտեղեկանաք, թե ինչի մասին է։ Հետո մեկնելու ենք Աղվերան, որտեղ հանդիպելու ենք շուրջ 200 երիտասարդների հետ և խոսելու ենք մեր մարտահրավերներից, ծրագրերից և մեր կողմից առաջարկվող լուծումներից»,-նշել է Մարուքյանը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին մաղթելով հաջող քարոզարշավ։

Էդմոն Մարուքյանը նաև մարդկանց հորդորել է անպայման մասնակցել ընտրություններին։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

  • Կիսվել: