կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էդմոն Մարուքյանը հեռանում է Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Էդմոն Մարուքյանը հեռանում է Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Էդմոն Մարուքյանը հեռանում է Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։ Այս մասին Մարուքյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։

՛՛Տեղեկացնում եմ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում: 
 
Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը:

Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:

Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: