հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Էդ սպառնը՞մ եք». Գեղամ Մանուկյանը հիշեց Էդմոն Մարուքյանին

«Էդ սպառնը՞մ եք». Գեղամ Մանուկյանը հիշեց Էդմոն Մարուքյանին

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:

Թեկնածուներց միայն Մարաբյան է ներկայացել ԱԺ:

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ներողություն խնդրեց, որ Մխիթարյանն ու Շահվերդյանը չեն եկել, ասաց, թե դատավոր Շահվերդյանը վիրահատվել է, լավ չի զգում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն առողջություն մաղթեց նրան, բայց շեշտեց` Ռուբիկ Մխիթարյանը շատ դեպքերում որոշում կայացնելուց հաշվի չի առել մարդկանց առողջական վիճակը, մասնավորապես, Արմեն Չարչյանի:

«Պարո՛ն Անդրեասյան, Ձեր գյուղում ուրիշ հերոս չկա՞: Չնայած, հասկանում եմ` Ռուբիկ Մխիթարյանը համարվում է քաղաքական պատվերով որոշումներ կայացնող ամենահայտնի դատավորներից», - դիմելով ԲԴԽ նախագահին` ասաց Գեղամ Մանուկյանը:

Կարեն Անդրեասյանն էլ կոչ արեց հարգալից խոսել դատական իշխանության ներկայացուցիչների մասին:

«Ես  ու Դուք իրար շատ երկար ենք ճանաչում, Դուք էլ մեր մամուլն եք շատ երկար ճանաչում, եթե մամուլի  բոլոր հրապարակումները սկսենք ԱԺ ամբիոնից մեկնաբանել`  ԱԺ-ն բարձունքից կարող էր մի փոքր սասանվել», - ասաց նա:

Ի պատասխան` Գեղամ Մանուկյանը հիշեց Էդմոն Մարուքյանին. «Էդ սպառնը՞մ եք»:

  • Կիսվել: